Հայ ընտանիքների միայն 3 տոկոսը կարող է իրեն թույլ տալիս արտասահմանում հանգստանալ: Այս մասին օգոստոսի 1-ին մամուլի ասուլիսի ժամանակ ասաց «Սոցիոմետր» սոցիոլոգիական կենտրոնի ղեկավար Ահարոն Ադիբեկյանը:

Փորձագետը ուշադրություն դարձրեց այն հանգամանքին, որ խորհրդային տարիներին, 1987 թվականի հետազոտություններով, հայ ընտանիքների 60 տոկոսը կարող էր իրեն լիարժեք հանգիստ թույլ տալ (ուղեւորություն ծով եւ այլն):

Իսկ այսօր ընտանիքների միայն 30-40 տոկոսը կարող իրեն թույլ տալ որեւէ տեղ մեկնել ուիքենդի: Իսկ եթե խոսելու լինենք երկարատեւ արձակուրդի մասին, ապա միայն 15 տոկոսն է կարող դրա համար բավարար փող կուտակել:

Ընդ որում՝ ավանդաբար արդեն որերորդ տարին է մատչելի հանգստի համար ամենագրավիչ երկիրը Վրաստանն է մնում, որտեղ անցյալ տարի հանգստացել է գրեթե 150 հազար հայ: Վրաստանը գրավիչ է դառնում նաեւ ամանորյա տոների համար:

Ըստ Ադիբեկյանի՝ դրա պատճառն այն է, որ Հայաստանում հանգստանալն ավելի թանկ է, քան Վրաստանում: Եվ չնայած Հայաստանը շարունակում է գրավել արտասահմանցի զբոսաշրջիկներին, տեղացիների համար տուրիստական ծառայությունները բավականին թանկարժեք են:

Պատահական չէ, որ շատերը նախընտրում են հանգստանալ ազգականների մոտ (գյուղերում կամ մայրաքաղաքի սահմաններից դուրս գտնվող քաղաքներում), ինչը զգալիորեն նվազեցնում է արձակուրդի ծախսերը: