Ֆրանսիայի նավահանգստային Սետ քաղաքում սկսել է վաճառվել ծովային ալիքների գույն ունեցող գինի, հայտնում է Guardian պարբերականը։ 

Նոր գինին, որը ստացել է Vindigo անվանումը, արտադրվում է Իսպանիայի հարավային ափի դասական շարդոնեից։ Խմիչքը անսովոր գույն է ստացել շնորհիվ անտոցիան բնական ներկանյութի։ Երկնագույն գինին ունի հագեցած բույր եւ քաղցր մրգային համ, որն այն հրաշալի հիմք է դարձնում կոկտեյլների համար։ Արտադրողները այն խորհուրդ են տալիս մատուցել ծովամթերքի հետ։ 
Դեռեւս Vindingo–ն կարելի է գնել Սատ քաղաքում եւ մեկ շիշը արժի12 եվրո։ Նորույթի հեղինակ Ռենե Լե  Բայան նշում է, որ վաճառքը գերազանցել է բոլոր սպասելիքները։