Վարշավայի համալսարանի հնագիտության ինստիտուտի հետազոտողները Լյուբանովո քաղաքին մոտ գտնվող լճի հատակին մեծ քանակությամբ զենք եւ այլ արտեֆակտներ են հայտնաբերել, որոնք այնտեղ են հավաքվել 2 000 տարվա ընթացքում, հայտնում է RG–ն։ 

Science in Poland–ը հայտնում է, ստորջրյա հնագետները 2015 թվականից հետազոտում են լիճը, որը տեղակայված է Արեւմտյան Պոմորյան վոյեվոդության տարածքում։ Անցած շրջանի ընթացքում նրանք հայտնաբերել են մեծ քանակությամբ զենք, որոնք վերաբերել են տարբեր դարաշրջանների։ Ամենահին արտեֆակտի տարիքը շուրջ 2000 տարի է եղել։ Ընդհանուր առմամբ, հայտնաբերվել է շուրջ 200 արտեֆակտ։
Գիտնականները գտնում են, որ լիճը գրավել է մարդկանց իր խորությամբ, որն այժմ կազմում է 20 մետր, իսկ հին ժամանակներում կարող էր հասնել նաեւ 40 մետրի։