Փհենյանը բազմիցս մերժել է ապամիջուկայնացման Վաշինգթոնի առաջարկները, հայտնում է CNN–ը՝ վկայակոչելով դիվանագիտական աղբյուրներին։
Աղբյուրի տվյալներով՝ ԱՄՆ–ն «արել է եւ շարունակում է անել կոնկրետ առաջարկներ՝ սկսել եւ հասնել ամբողջությամբ հաստատված ապամիջուկայնացման վերջնակետի»։
«Հյուսիսային Կորեան մերժել է բոլոր այդ առաջարկները՝ համարելով դրանք գանգսթերային»,–ասել է աղբյուրներից մեկը։
Միաժամանակ ԱՄՆ–ն պահանջում է ամբողջական, ստուգելի ապամիջուկայնացում եւ հայտարարում է, որ կպահպանի պատժամիջոցներն այնքան ժամանակ, քանի դեռ դա տեղի չի ունեցել, իսկ Հյուսիսային Կորեան հայտարարում է, որ պահանջում է պատժամիջոցների մեղմացում եւ խաղաղության պայմանագիր հետագա քայլեր ձեռնարկելուց առաջ։
Հետագա բանակցությունները կախված են Վաշինթոնի պատրաստակամությունից «խիզախ քայլ» անել եւ համաձայնել Փհենյանի հետ խաղաղության համաձայնագրին, հայտնում է աղբյուրը։





























