Իրաքում կործանվել է UH-60 Black Hawk ամերիկյան ռազմական ուղղաթիռը: Մի քանի զինվորական վնասվածքներ է ստացել, հաղորդում է Newsweek-ը:
Աղբյուրի համաձայն՝ ստուգումներից բազա վերադառնալիս ուղղաթիռն անհայտ պատճառներով սկսել է կորցնել բարձրությունը: Պաշտոնյաներից մեկը Newsweek-ին հայտնել է, որ վթարը, հավանաբար, պայմանավորված էր ուղղաթիռի մեխանիկական անսարքությամբ՝ հավելելով, որ ուղղաթիռի ընկնելու ժամանակ հակառակորդը կրակ չի բացել:





























