Մոսկվայի շրջանի Կոտելինսկի քաղաքում 26 մարդ է թունավորվել, որոնցից մեկը մահացել է մինչեւ շտապօգնության գալը։ Այս մասին հայտնում է Մերձմոսկվայի առողջապահության նախարարության մամուլի ծառայությունը։
«Կոտելինսկիում տեղի ունեցածի հետեւանքով 26 մարդ է տուժել, նրանցից 23-ը հոսպիտալացվել է վատ ինքնազգացողությամբ։ Տուժածներից երկուսը հրաժարվել են հոսպիտալացվել, մեկն էլ մահացել է մինչեւ շտապօգնության ժամանելը»,–ասել է Մերձմոսկվայի առողջապահության նախարար Դմիտրի Մարկովը։
Նախարարի խոսքով՝ տեղում գործել են շտապօգնության 7 ջոկատ եւ Աղետային բժշկության կենտրոնի 2 ջոկատ։





























