ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ առաջինն է ստորագրել իր իսկ կողմից ստեղծված հանրագիրը՝ ESPN հեռուստաալիքով ազգային օրհներգի հնչեցման համար: Այս մասին հաղորդում է «Գազետա»-ն՝ վկայակոչելով Broadcasting & Cable-ը:
Անցյալ շաբաթ ESPN-ում հայտարարել էին, որ հավատարիմ կմնան իրենց սեփական քաղաքականությանը: Հեռուստաալիքը հրաժարվել է հեռարձակել Միացյալ Նահանգների օրհներգը: Ստեղծված հանրագիրը փորձ է ԱՄՆ կառավարության կողմից ստիպել հեռուստաալիքին հնչեցնել օրհներգը եթերում:
Արեւմտյան Վիրջինիա նահանգում հանրահավաքի ժամանակ նախագահը մեղադրել է ESPN-ին՝ երկրի ազգային հիմնն ու դրոշը չպաշտպանելու համար:
Ավելի վաղ ԱՄՆ առաջնորդը քննադատել էր Ազգային ֆուտբոլային լիգայի խաղացողների (NFL) որոշումը չկանգնել մի ծնկի վրա հիմնի ժամանակ՝ որպես բողոքի նշան անզեն աֆրոամերիկացիների վրա կրակելու դեմ:





























