Գանայում ֆերմերն իր դստերը փրկել է հսկայական պիթոնից, որը փորձել է կուլ տալ երեխային: Citinewsroom.com-ի հաղորդմամբ՝ 38-ամյա Էկլու Ավայլը լսել է դստեր ճիչերն ու օգնության հասել:

Տղամարդը փորձել է 4 մետրանոց սողունին հեռացրել երեխային, սակայն վերջինը սկսել է փաթաթվել նրա շուրջ: Ամեն դեպքում, ֆերմերին հաջողվել է հաղթել պիթոնին, իսկ մարմինը տարել է քաղաքի հրապարակ՝ տեղի բնակիչներին ցույց տալու:

Երեխային հիվանդանոց են հասցրել. նրա վիճակի մասին մանրամասներ չեն հաղորդվում:

Ըստ Iz.ru-ի՝ Գանայում պիթոնների մի քանի տեսակ է բնակվում, որոնցից մի քանիսը մինչեւ 6 մետր երկարության են հասնում եւ 100 կգ կշռում: