Նախագահ Բակո Սահակյանն օգոստոսի 26-ին Ստեփանակերտում հանդիպում է ունեցել Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ: Այս մասին հայտնում են Արցախի հանրապետության աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:
Քննարկվել են հայկական երկու հանրապետությունների համագործակցությանը վերաբերող տարբեր հարցեր:
Հանդիպմանը մասնակցում էին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը, ԱՀ պետնախարար Գրիգորի Մարտիրոսյանը, պաշտոնատար այլ անձիք:

























