Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը եվրոպական առաջնորդներին կոչ է արել արագացնել Եվրամիությունից Մեծ Բրիտանիայի դուրս գալու համաձայնագրի հարցով գործողությունները, ինչպես նաեւ մեխանիզմներ մշակել՝ Բրյուսելի եւ Լոնդոնի հետագա սերտ համագործակցության համար, գրում է բրիտանական Independent-ը:

Այս հայտարարությունը հիմք է տալիս ենթադրելու, որ Ֆրանսիայի նախագահը դժգոհ է Brexit-ի հետ կապված գործընթացի ձգձգման կապակցությամբ, ինչը կարող է փչացնել Արեւմտյան Եվրոպայի երկրների հարաբերությունները:

Նշվում է, որ հաջորդ ամիս ավստրիական Զալցբուրգում նախանշված գագաթնաժողովին ներկայացվելու են նոր պայմաններում Մեծ Բրիտանիայի եւ ԵՄ-ի համագործակցության գաղափարներ: