Amazon ինտերնետ-հսկայի բաժնետոմսերն առաջին անգամ անցել են 2 հազար դոլարի նիշը: Եթե արժեթղթերը թանկանան եւս 30 դոլարով, ընկերության արժեքը կհասնի 1 տրիլիոնի, փոխանցում է «Ամերիկայի ձայնը»:
Հիմա աշխարհում տրիլիոնից ավելի թանկ միակ ընկերությունը Apple-ն է: Էլեկտրոնիկա արտադրողն այս սահմանը հատել է օգոստոսին: Morgan Stanley բանկի չափազանց լավատեսական կանխատեսումից հետո Amazon-ի բաժնետոմսերը թանկանում են երկրորդ օրն անընդմեջ:
Այս բանկի վերլուծաբանները ինտերնետ-վաճառքի հսկայի բաժնետոմսերի իրենց կանխատեսումը բարձրացրել են 1850-ից մինչեւ 2500 դոլար: Ավելի վաղ Amazon ընկերության հիմնադիր եւ գործադկիր տնօրեն Ջեֆ Բեզոսը դարձել էր աշխարհում ամենահարուստ մարդը: Նրա անձնական կարողությունը հասել է 150 մլրդ դոլարի:




























