Երեւանում խոշոր ավտովթար է տեղի ունեցել: Այսօր՝ սեպտեմբերի 4-ին ժամը 15:30-ի սահմաններում Ռուբինյանց փողոցում՝ Ալմաստ գործարանի մոտ, բախվել են Opel Astra մակնիշի 800 PP 81 համարանիշի, Volkswagen Golf մակնիշի 35 QM 497 համարանիշի, ԿամԱԶ մակնիշի 34 PR 062 համարանիշի և Mercedes մակնիշի 35 RT 050 համարանիշի ավտոմեքենաները: Այս մասին տեղեկանում ենք shamshyan.com-ից

Վթարի հետևանքով 2 քաղաքացի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն:

Օպերատիվ են գործել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության թիվ 11 հրշեջ-փրկարարական ջոկատը: Փրկարարները Mercedes-ի վարորդին և ուղևորին դուրս են բերել ավտոմեքենայից և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենաներին, որից հետո հոսանքազրկել և գազազրկել են ավտոմեքենաները և սահմանազատել տարածքը:

Փաստի առիթով նյութեր են նախապատրաստվում: Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորների ինքնությունը: