15 տարի վարչապետի եւ նախագահի պաշտոններում կառավարելուց հետո Ռեջեփ Թայիփ Էրդողանը հունիսին կայացած ընտրություններում թույլ ընդդիմության հետ բախվեց, ինչի հետեւանքով հակակշիռները տեղափոխվեցին այնպես, ինչպես նա ուզում էր: Թուրքիայում Էրդողանը բոլոր հարցումների առաջատարն է, գրում է Reuters-ը:
Նրա հաղթանակը կարող է «թունավոր խնձոր» դառնալ, եթե Էրդողանին չհաջողվի նախագահ Դոնալդ Թրամփի հետ թշնամությունը կարգավորել, ինչը երկիրը ֆինանսական ճգնաժամի է տանում:
Էրդողանը սահմանափակ հնարավորություններ ունի: Դրանց մեծ մասը կապված է դիմագծի կամ ինքնիշխանության կորստի հետ, որի մեջ մեղադրվում է միայն նա, քանի որ նա հաջողությամբ մարգինալացրել է ոչ միայն բաժանված ընդդիմությանը, այլեւ իր սեփական «Արդարություն եւ զարգացում» կուսակցությունը:
Այս տարի լիրան նվազել է 40 տոկոսով: Թուրքական բանկերը ներկայումս բախվում են դոլարով եւ եվրոյով կարճաժամկետ պարտքի վերաֆինանսավորման գրեթե անհնարին խնդրի հետ:
Ներդրողները բախվել են կտրուկ գնաճի հետ, իսկ վճարային հաշվեկշռի աճող դեֆիցիտը անսպասելիորեն բախվեց Էրդողանի եւ Թրամփի առճակատմանը, որը կրկնապատկեց ԱՄՆ ներկրվող թուրքական պողպատի եւ ալյումինի մաքսատուրքերը:
Անցյալ ամիս, երբ լիրան կորցրեց իր արժեքի չորրորդ մասը, Էրդողանը մեղադրեց ԱՄՆ-ին Թուրքիայի դեմ «տնտեսական պատերազմ» վարելու մեջ: Նա հորդորեց թուրքերին չհավատալ, որ Միացյալ Նահանգների հետ տարաձայնությունները կապված են իր հետ: «Խնդիրն իսլամում է», - ասել էր նա:
Սակայն Էրդողանի խնդիրը, որն առաջին հերթին է զգացվում, փողն է:
Ըստ JPMorgan-ի, 2019 թվականի հուլիսին Թուրքիայի արտաքին պարտքը կկազմի 179 միլիարդ դոլար, որից 146 միլիարդը բաժին է հասնում մասնավոր հատվածին, հատկապես արտերկրում պարտքեր ունեցող Թուրքիայի բանկերին:
Հարցն այն է, թե արդյոք Էրդողանը կփորձի կարգավորել Թրամփի հետ հարաբերությունները, օրինակ, ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակներում:
«Բրանսոնը կոսմետիկ, բայց կարեւոր գործիք է», - ասել է աղբյուրը:
Ըստ նրա, Անկարան կփորձի ԵՄ-ի կողմը շրջվել: Անկարայում մեծ հույսեր ունեն, որ Գերմանիան, ուր Էրդողանն այս ամիս կայցելի, կարող է գլխավորել Եվրոպայի ջանքերը Թուրքիայի ֆինանսական օգնության հարցում:
Սակայն ԵՄ-ի աջակցությունը դժվար թե բավական լինի: Թուրքիայում 15 միլիարդ դոլար ներդնելու Կատարի մտադրությունը քիչ ազդեցություն ունեցավ:
«Տնտեսությունը մեծ խնդիր է, քանի որ մարդիկ աղքատանում են», - ասել է աղբյուրը: «Այս բոլոր տարիների ընթացքում մենք ներդրումներ չենք արել, հաշվի չառնելով շինարարությունը, բայց դրանով չես գոհանա»:
Թուրքիայի կենտրոնական բանկն ահազանգում է հաջորդ շաբաթ տոկոսադրույքների բարձրացման մասին, որպեսզի կանխի լիրայի ազատ անկումը:
Բայց, հաշվի առնելով Էրդողանի համոզվածությունը, որ տոկոսադրույքները, որոնք նա անվանում է «բոլոր չարիքների մայրն ու հայրը», գնաճի պատճառն են, այս ուղղությամբ ցանկացած քայլ կարող է չափազանց փոքր եւ ուշացած լինել:
Դա մեծացնում է այն հավանականությունը, որ Թուրքիան ստիպված կլինի օգնության համար ԱՄՀ դիմել: Կառավարությունը դա ինքնիշխանության անընդունելի կապիտուլյացիա է համարում:
«ԱՄՀ-ին դիմելը շատ մեծ խնդիր կլինի», - ասել է աղբյուրը, «քանի որ մենք հաճախ ենք այն օգտագործել մեր քարոզարշավի կարգախոսներում եւ մենք շատ հպարտ էինք ԱՄՀ-ի բեռից ազատվելուց»՝ 2001 ֆինանսական ճգնաժամից հետո, մինչեւ «Արադարությունը ու զարգացումը» եկավ իշխանության:
Սակայն աղբյուրը նշել է, որ Էրդողանը ազգին լավ բացատրում է վիճակը եւ գրեթե ամբողջությամբ վերահսկում է լրատվամիջոցներին:
Խորհրդարանի փոխխոսնակ Մուստաֆա Սենթոպը կարծում է, որ բոլոր փորձանքների պատճառն այն է, որ ԱՄՆ-ն փորձում է վերահսկել տարածաշրջանը եւ մեկուսացնել Իրանին: Էրդողանը խոչընդոտ է Վաշինգթոնի ճանապարհին, կարծում է նա: «Սա Թուրքիայի եւ ԱՄՆ-ի միջեւ հակամարտություն չէ, սա ԱՄՆ-ի պատերազմն է Թուրքիայի, ինչպես նաեւ աշխարհի այլ մասերի հետ, ուղղված Ռուսաստանին, Չինաստանին եւ նույնիսկ Եվրամիությանը: Նրանք (ԱՄՆ) փորձում են օգտագործել,-ասել է նա:
«Կամ աշխարհը միավորվում է կովբոյների վարքի եւ Թրամփի բռնապետության դեմ կամ մենք ծնկի ենք իջնում», -ասել է նա. «Բայց Թուրքիան երբեք ծնկի չի գա».
Սակայն թուրք ակադեմիկոսը, ով ցանկացել է անանուն մնալ, կարծում է, որ եթե Էրդողանը որեւէ գործողություն չձեռնարկի, սա կարող է զանգվածային գործազրկության եւ անկարգությունների հանգեցնել:
Ըստ նրա, Էրդողանը կարող է կորցնել իր աջակցությունը: «Կարծում եմ, որ նրա համար անհնար է պահպանել այդ աջակցության մակարդակը տնտեսական անկման ֆոնին», - ասել է նա:





























