Արաբական Միացյալ Էմիրությունների իշխանություններն առաջին անգամ երկրի պատմության մեջ պետական դպրոցներում համատեղ ուսուցում կկազմակերպեն աղջիկների եւ տղաների համար, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»–ն։
Տղաների ու աղջիկների համատեղ ուսուցումը լայնորեն կիրառվում է ԱՄԷ–ի մասնավոր դպրոցներում, սակայն նորություն է պետական դպրոցների համար։
Իշխանությունները հույս ունեն, որ այդ քայլը կօգնի բարելավել տղաների առաջադիմությունը, ինչպես նաեւ աղջիկներին ապագայում կպատրաստի տղամարդկանց հետ համատեղ մասնագիտական գործունեության։



























