Թուրքիայի Դիարբեքիր քաղաքում ոստիկանները գործողություն են իրականացրել հարսանյաց սրահներից մեկում եւ ձերբակալություններ կատարել։
Թուրքական Milliyet–ի փոխանցմամբ՝ Դիարբեքիրի ոստիկանները տվյալներ են ստացել, որ քաղաքի հարսանյաց սրահներից մեկում ամուսնացնում են անչափահաս աղջկա, որից հետո գործողություն են իրականացրել հարսանյաց սրահում։
Ոստիկանները հենց հարսանիքի ժամանակ ձերբակալել են փեսային, փեսայի ու աղջկա ծնողներին։





























