ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբաման հայտարարել է, որ գործող նախագահ Դոնալդ Թրամփը «հարստանում է ամերիկացիների վախի եւ զայրույթի» հաշվին, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

Իլինոյս նահանգի համալսարանում խոսելով՝ Օբաման ասել է, որ իշխանություն ու արտոնություններ ունեցող մարդիկ «ցանկանում են, որ մենք բաժանված, չարակամ, ցինիկ լինենք, որովհետեւ դա կօգնի նրանց պահպանել ստատուս քվոն»:

«Սա չի սկսվել Դոնալդ Թրամփից: Նա հետեւանք է, ոչ թե պատճառը: Նա պարզապես հարստանում է այն վիրավորանքների հաշվին, որոնք քաղաքական գործիչները տարիներ շարունակ անում էին: Վախ եւ զայրույթ, որոնք արմատավորված են մեր անցյալում, բայց նաեւ բխում են ձեր կյանքում տեղի ունեցած հսկայական ցնցումներից», - ասել է Օբաման: