Արգենտինայի իշխանությունները, առաջիկա ամիսներին ենթակառուցվածքային նախագծերի ֆինանսավորման հետ կապված խնդիրների պատճառով կարող են շինարարական հատվածում զնագվածային հեռացումներ կատարել, Reuters-ին ասել է Արգենտինայի շինարարական պալատի ղեկավար Գուստավո Վայսը, հայտնում է  Vesti-ն:

«Բանկերը հրաժարվում են պետական ընկերությունների նախագծերի ֆինանսավորումից: Խնդիրը ֆիսկալ ծախսերի ուղղումների հետ կապված մտավախությունների մեջ է, որը կարող է ազդել պետական նախագծերի վրա:  Նախագծերի ֆինանսավորման կրճատման պատճառով հնարավոր է 40 հազար կամ նույնսիկ ավելի շատ մարդ ազատվի»,- նշել է նա:

Երկրում պետական նախագծերի ֆինանսավորման հետ կապված խնդիրները սրվել են Արգենտինայում շարունակվող տնտեսական ճգնաժամի ֆոնին: Արգենտինական պեսոյի երկարատեւ անկման պատճառով Արգենտինայի բանկը ստիպված էր բարձրացնել տոկոսադրույքները մինչեւ 60 տոկոս (աշխարհում տոկոսադրույքների առավել բարձր մակարդակի):

Արգենտինայում պետական ծախսերի կրճատման լրացուցիչ գործոն է լինելու նաեւ Արժույթի միջազգային հիմնադրամի պայմանների կատարումը՝ 50 մլրդ դոլարի վարկի տրամադրման շրջանակներում: