Ուրբաթ Ocean Infinity ընկերության վարձած նավը մեկնել է անցյալ տարվա նոյեմբերին անհետացած Արգենտինայի ՌԾՈՒ San Juan սուզանավի որոնման գոտի: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով հարավամերիկյան հանրապետության պաշտպանության նախարարության պորտալին:

«Կոմոդորո-Ռիվադավիա քաղաքի նավահանգստից մեկնել է ամերիկյան Ocean Infinity Seabed Constructor ընկերության նավը՝ San Juan սուզանավի որոնումը շարունակելու համար»,- նշված է հաղորդագրության մեջ:

Ընկերության կանխատեսումներով՝ նավը 10 օր կստուգի 3200 քմ մակերեսով հատվածը, որը երեք գոտու կբաժանվի: Նավի վրա տեղադրված ստորջրյա սարքերը կարող են իջեցվել մինչեւ 6 հազար մետր խորությամբ:

San Juan դիզելա-էլեկտրական սուզանավը, որում արգենտինական Ուշուայա նավահանգստից դուրս գալու պահին եղել է անձնակազմի 44 անդամ, դադարել է կապ հաստատել անցյալ տարվա նոյեմբերի 15-ից: Նոյեմբերի 30-ին ՌԾՈՒ-ից հայտնել են անձնակազմի փրկության գործողության դադարեցման մասին, սակայն սուզանավի որոնումները շարունակվում են: