Շաբաթ առավոտյան կենտրոնական Նեպալում Ջադինգ շրջանում Հիմալայներում կորել է Altitude Air ընկերության ուղղաթիռը, որում ոդաչուից բացի, եղել է 6 մարդ, հայտնում է Himalayan Times պարբերականը:
Պարբերականի տեղեկություններով՝ ուղղաթիռը Սամոգոն գյուղից հիվանդին տեղափոխում էր Կատմանդա, որտեղ վայրէջք էր կատարելու տեղական ժամանակով առավոտյան 8:18-ին:
Altitude Air-ի կառավարման տնօրեն Նիմա Նուրու Շերպի խոսքով՝ AS350B3e ուղղաթիռը, որը վարել է չափազանց փորձառու փրկարար օդաչու, ավագ կապիտան, կորել է առավոտյան 8:00-ին: Ուղղաթիռում եղել է 6 ուղեւոր, այդ թվում՝ մի ճապոնացի զբոսաշրջիկ եւ 5 նեպալցիներ:
Փրկարարների խումբն արդեն մեկնել է որոնումներ կատարելու: Ինչպես հայտնել է Տրիբհուվան միջազգային օդանավակայանի գլխավոր տնօրեն Ռաջ Կումար Չհեթրին, ուղղաթիռի եւ նրա մեջ եղած մարդկանց ճակատագիրը մինչեւ հիմա անհայտ է: Պատահարի մանրամասները պարզվում են:




























