Մի քանի հարյուր ոսկե մետաղադրամներ, որոնց տարիքը, ենթադրաբար, գերազանցում է 1,5 հազար տարին, հնագետները հայտնաբերել են Իտալիայում գտնվող Կոմո լճի մոտ, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով Իտալիայի մշակութային ժառանգության, մշակութային գործունեության եւ զբոսաշրջության նախարարությանը:
Նշվում է, որ մետաղադրամները գտել են ճարպաքարից եզակի ձեւով պատրաստված անոթի միջից։
Մասնագետները հանել են արդեն 27 մետաղադրամ եւ ուղարկել Միլան փորձաքննության։
Հնագետները վերլուծել են մետաղադրամների մի մասը եւ եզրակացրել, որ դրանք թվագրվում են մ․թ․ա․ 5-րդ դարին, սակայն դրա հետ մեկտեղ կարող են գտնվել նաեւ այլ ժամանակաշրջաններին առնչվող մետաղադրամներ։
Գտածոների արժեքը դեռ պետք է պարզել, սակայն հնագետների կարծիքով այն շատ բարձր կլինի։






























