Ֆրանսիան 3,6 միլիարդ եվրո կծախսի ռազմական արբանյակների թարմացման ծրագրի վրա։ Այս մասին, ինչպես հայտնում է ՏԱՍՍ-ը՝ կիրակի CNews հեռուստաընկերության եթերում հայտնել է Ֆրանսիայի զինված ուժերի նախարար Ֆլորանս Փարլին։
«Մենք նախատեսում ենք 3,6 միլարդ եվրոյի ներդրումներ՝ պաշտպանական արբանյակների հզորացման համար», - ասել է Փարլին։
Նա նշել է, որ դա թույլ կտա արբանյակների աշխատանքն ավելի արդյունավետ դարձնել և կբարձրացնի Ֆրանսիայի անվտանգությունը։




























