ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը դեռ չի կարողացել ստիպել Հյուսիսային Կորեայի իշխանություններին ապամոնտաժել իրենց միջուկային զենքը: Այդ մասին հայտարարել է Սպիտակ տան ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը` ընդունելով, որ ապամիջուկայնացման ուղղությամբ առաջընթացը դանդաղ է կատարվում, հաղորդում է The Washington Examiner-ը:

«Մենք դեռ սպասում ենք նրանց: Միգուցե եւս մեկ հանդիպում լինի առաջնորդների միջեւ, բայց Թրամփը չի կարող հյուսիսկորեացիներին ստիպել անցնել այն դռնով, որը նա բաց է պահում», - ասել է Բոլթոնը:

Սակայն, ըստ ԱՄՆ-ի ազգային անվտանգության խորհրդականի, Հյուսիսային Կորեան շարունակում է ավելացնել իր միջուկային ներուժը: