Հոլանդիացի քննիչները միացել են իրենց նորվեգացի գործընկերներին WikiLeaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժի՝ օգոստոսի 20-ին անհայտ կորած կողմնակից Արեն Կամպհյոյսի որոնման հարցում նրանց օգնություն ցուցաբերելու համար, առգրավվել է տեսահսկման խցիկի տեսանյութը Նորվեգիայի Ռուգալան նահանգում, որտեղ արձանագրվել է նրա բջջային հեռախոսի ազդանշանը անհետացումից 10 օր անց, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
«Երկու նիդերլանդացի քննիչներ, որոնք մասնագիտացված են կորած անձանց որոնման մեջ, ժամանել են Նորվեգիայի հյուսիսում գտնվող Բուդո կոմունա։ Այս շաբաթ նրանք, ըստ ծրագրի, կաշխատեն այնտեղ»,-հայտնում է Avisa Nordland պարբերականը։




























