Չինական կարգավորող մարմինները ֆինանսական ծառայությունների եւ այլ ոլորտներում հետաձգում են ամերիկյան ընկերությունների լիզենզիաների հայտերի ընդունումը կապված երկու երկրների միջեւ առեւտրային տարաձայնությունների հետ, հայտնում է Reuters-ը։

Սեպտեմբերի 11-ին հաստատվեցին ԱՄՆ ընկերությունների մտահոգությունները, որ Պեկինի տեխնոլոգիական քաղաքականության համար պայքարը կարող է խախտել Չինաստանի շուկայի հասանելիությունը։

ԱՄՆ-Չինաստան բիզնես խորհրդի չինական գործողությունների հարցերով փոխնախագահ Ջեյկոբ Պարկերը նշել է, որ հետաձգումը վերաբերում է այն ոլորտներին, որոնք Պեկինը խոստացել է բացել արտասահմանյան մրցակիցների համար։

Պարկերը նշել է, որ ԱՄՆ ընկերությունների հայտերը չեն ընդունվի, քանի դեռ ԱՄՆ-Չինաստան հարաբերությունների հետագիծը չի բարելավել ու կայունացել։