Լոռու մարզում, սեպտեմբերի 11-ին, արտակարգ ու ողբերգական դեպք է տեղի ունեցել. ժամը 16:00-ի սահմաններում Դսեղ գյուղի բնակիչ, 44-ամյա Անիչկա Էվոյանը, իր համագյուղացի, 14-ամյա Արմեն Թ.-ի հետ գյուղի թիվ 42-րդ փողոցով անցնելիս նկատել են ճանապարհին ընկած էլեկտրալար:
Shamshyan.com-ի փոխանցմամբ, էլեկտրալարը պոկվել եւ ընկել է գետնին սեպտեմբերի 10-ին, գյուղում ուժեղ կարկուտի հետեւանքով առաջացած քամու պատճառով:
Արմեն Թ.ն փորձել է երթեւեկելի հատվածից էլեկտրալարը հեռացնել, այդ պահին նրա մայրը՝ Անիչկա Էվոյանը փորձել է փրկել տղային, սակայն առաջացել է շղթայական էլեկտրահարված եւ տղային փրկող մայրը հոսանքահարվել եւ տեղում մահացել է:
Աղբյուրի տեղեկություններով՝ Անիչկա Էվոյանը եւ Արմեն Թ.-ն մայր ու որդի են, որդին էլ այս պահին գտնվում է հիվանդանոցում:



























