Նավթի համաշխարհային գներն աճում են: Այս մասին վկայում են սակարկությունների տվյալները, փոխանցում է RT-ն:
Brent տեսակի նավթի ֆյուչերսները՝ նոյեմբերյան մատակարարումներով աճել են 0,32 տոկոսով՝ մեկ բարելի դիմաց հասնելով մինչեւ 79,31 դոլարի:
WTI-ի տեսակի նավթի հոկտեմբերյան ֆյուչերսները թանկացել են 0,88 տոկոսով՝ մեկ բարելի դիմաց կազմելով 69,86 դոլար:



























