ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նախատեսում է սեպտեմբերի 12-ին հրաման ստորագրել ընտրություններին միջամտելու համար պատասխանատվության մասին, հայտնում է Reuters-ը:
Հաղորդվում է, որ հրամանով նախատեսվում է պատժամիջոցներ սահմանել արտասահմանյան ընկերությունների եւ անձանց դեմ, որոնց հատուկ ծառայությունները կասկածում են կիբեռհարձակումների եւ այլ միջոցների ճանապարհով ընտրական գործընթացին միջամտելու մեջ:
Չներկայացած պաշտոնյայի խոսքով՝ ԱՄՆ վարչակազմը ձգտում է «կիբեռտարածքում նոր նորմ սահմանել»:
«Սա նման սահմանների նշման եւ վատ պահվածքի համար հրապարակային հայտարարությամբ մեր պատասխանի առաջին քայլն է»,- ասել է նա:




























