Ֆիլիպինների նախագահ Ռոդրիգո Դուտերտեն հայտնել է ընդդիմադիր տրամադրված քաղաքական գործիչների եւ նախկին զինծառայողների կողմից իր դեմ պատրաստվող մահափորձի մասին, փոխանցում է The Wall Street Journal-ը:
Պարբերականի տեղեկություններով՝ Ֆիլիպինների նախագահն ապացույցներ ունի, որոնք տրամադրել է արտասահման պետություն, որի անունը չի հաղորդվում, որ ընդդիմադիր քաղաքական գործիչների, մաոական կազմակերպությունների ապստամբների եւ նախկին զինծառայողների խումբը քննարկել է իր տապալման եւ սպանության ծրագրեր:
«Ինձ ասել են, որ այսօրվա դրությամբ դա է նրանց ծրագիրը: Եթե նրանք պայթյունների միջոցով ցանկալի արդյունքի չհասնեն, ինձ կսպանեն»,- ասել է Դուտերտեն:




























