ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Արեւելյան տնտեսական համաժողովի շրջանակներում անցկացվող «Հեռավոր Արեւելք. Ընդլայնելով հնարավորությունների սահմանը» խորագիրը կրող լիագումար նիստում առաջարկել է մինչեւ տարվա վերջ ՌԴ–ի ու Ճապոնիայի միջեւ խաղաղության պայմանագիր կնքել առանց նախապայմանների, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»–ն։

«17 տարի մենք բանակցություններ ենք վարում։ (Ճապոնիայի վարչապետ) Սինձոն (Աբե) ասել է. «Եկեք փոխենք մոտեցումները»։ Եկեք։ Ահա թե ինչ միտք ծագեց գլխումս՝ եկեք խաղաղության պայմանագիր կնքենք՝ հիմա չէ, այլ մինչեւ տարվա վերջ, առանց տարատեսակ նախապայմանների»,–ասել է Պուտինը։

4-րդ Արեւելյան տնտեսական համաժողովը կանցկացվի սեպտեմբերի 11-13-ը Հեռավորարեւելյան դաշնային համալսարանում։