Շուրջ 50 բրիտանացի պահպանողական պատգամավորներ հանդիպում են անցկացրել, որին քննարկել են վարչապետ Թերեզա Մեյի հրաժարականի հարցը, հայտնում է Sky News–ը։

Վարչապետից դժգոհության գլխավոր պատճառը ԵՄ–ից Բրիտանիայի դուրս գալու հստակ ծրագրի ու պայմանների բացակայությունն է։

Հեռուստաալիքի տվյալներով՝ Մեյի հրաժարականի համար անհրաժեշտ է հավաքել պատգամավորների 48 հայտարարություն վարչապետին անվստահություն հայտնելու քվեարկություն անցկացնելու պահանաջով։ Հեռուստաալիքի աղբյուրները նշում են, որ ներկայումս այդ հարցը համակարգվում է, սակայն կարող է մի քանի շաբաթից դրվել հանրային քննարկման, փոխանցում է Gazeta–ն։