Թուրքիայում 1980-ի ռազմական հեղաշրջումից անմիջապես հետո Թուրքիայում դիվանագիտական առաքելություն իրականացնողներ ամերիկացի տարբեր պաշտոնյաներ թվով 10 գաղտնի գրություն են ուղարկել Վաշինգտոն։

BBC-ի թուրքական ծառայությունը օրինական հիմքերով ԱՄՆ արխիվներից ստացել է այդ գրությունների պատճեները եւ սկսել է հրապարակել։  Հրապարակված առաջին գրության մեջ, այն ժամանակ Անկարայում ԱՄՆ դեսպան Սփեյնը նշել է, թե հեղաշրջում իրականացրած զինվորական վերնախավին լավ են ճանաչում։ «Ոչ ՆԱՏՕ-ի անդամության հետ կապված, ոչ է Թուրքիայի անվտանգության կամ արտաքին քաղաքականության հետ կապված որեւէ մտահոգության առիթ չկա։

Նշենք, որ Թուրքիայում 1980-ի սեպտեմբերի 12-ին իրականացված զինվորական հեղաշրջման գլխավոր դերակատարը հանդիսացել է այն ժամանակվա ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Քենան Էվրենը, ով հեղաշրջումից հետո դարձել էր Թուրքիայի նախագահ։ Իսկ Էրդողանը հրահանգեց նրան եւ հեղաշրջման մյուս մասնակիցներին դատապարտել՝ հետագայում զինվորականներին զգոն պահելու համար։