Հյուսիսիռլանդացի ձկնորս Ռեյմոնդ Մեքելռոյը և նրա ընկերը ձուկ էին բռնում Լոխնեյ լճում, երբ նրանց թվաց, որ մեծ ձուկ է ընկել կարթին, սակայն պարզվեց, որ եղջերուի գանգ էր՝ եղջյուրներով։
Գիտնականները հայտարարեցին, որ գտածոն անհետացած հինավուրց եղջերուի գանգ է՝ ավելի քան 10 000 տարեկան։ Այս մասին հաղորդում է Belfast Live-ը։
Այդ էակները եղել են աշխարհում թափառող ամենախոշոր եղջերուները։ Հավանական է, որ հենց այդ պատճառով էլ անհետացել են։ Հսկա եղջյուրները խանգարել են նրանց արագ շարժվել և դարձրել են խոցելի։ Հետաքրքիր է, որ 2014թ․ նույն լճում գտնվել էր եղջերուի ստորին ծնոտ, որն ըստ գիտնականների՝ նույն եղջերուինն էր։ Իշխանությունները դեռ չեն որոշել ինչ անեն գանգը, և այն դեռ ձկնորսի ավտոտնակում է։




























