Սեպտեմբերի 10-ին գանգուղեղային տրավմայով ԱՀ առողջապահության նախարարության դատաբժշկական բյուրո էր տեղափոխվել Մարտակերտի շրջանի բնակիչ,1939թ ծնված Ռ. Բ-ի դիակը։
Արցախի ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ Արցախի ոստիկանության Մարտակերտի շրջբաժնի եւ ոստիկանության քննչական վարչության ծառայողների համատեղ ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզվել է, որ սեպտեմբերի 10-ին ժամը 07:30-ի սահմաններում, Մարտակերտ քաղաքի խանութներից մեկում վիճաբանություն է առաջացել Ռ. Բ-ի եւ Մարտակերտ քաղաքի բնակչուհի, 1992թ ծնված Լ.Ա-ի միջեւ, որի ժամանակ վերջինս ապակյա շշով հարվածել է Ռ.Բ-ի գլխին, ինչի հետեւանքով վերջինս մահացել է:
Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ ԱՀ քրեական օրենսգրքի 108-րդ հոդվածի 1-ին մասով։ Տարվում է նախաքննության։




























