Վաշինգթոնը Պեկինի հետ առեւտրային բանակցությունների նոր փուլ է առաջարկել առեւտրային տարաձայնությունները լուծելու համար մինչեւ որ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը կնվազեցնի ներմուծվող չինական ապրանքների սակագները, հաղորդում է Wall Street Journal-ը:
ԱՄՆ-ի Ֆինանսների նախարար Սթիվեն Մնուչինը վերջերս Չինաստանի պաշտոնյաներին հրավեր էր ուղարկել, որոնք առաջարկել են նախարարների մակարդակով երկկողմ հանդիպում կազմակերպել, գրում է թերթը:
Տեղեկացված աղբյուրների համաձայն, նման հանդիպումը կարող է տեղի ունենալ Վաշինգթոնում կամ Պեկինում:
Թրամփն արդեն 50 մլրդ դոլար արժողությամբ չինական ապրանքների համար 25 տոկոսանոց մաքսատուրքեր է սահմանել: Անցյալ շաբաթ նա սպառնացել էր բարձրացնել մասքսատուրքերը մինչեւ 200 միլիարդ դոլար, եթե Չինաստանը չհամաձայնի Վաշինգտոնի առաջարկած քայլերին:



























