Նավթի համաշխարհային գները նվազում են: Այս մասին են վկայում սակարկությունների տվյալները, փոխանցում է RT-ն:

Brent տեսակի նավթի ֆյուչերսները՝ նոյեմբերյան մատակարարումներով նվազել են 0,55 տոկոսով՝ մեկ բարելի դիմաց հասնելով մինչեւ 79,30 դոլարի:

WTI տեսակի նավթի հոկտեմբերյան ֆյուչերսները նվազել են 0,65 տոկոսով՝ մեկ բարելի դիմաց կազմելով 69,91 դոլար: