Բրազիլիայի ազգային խորհրդարանի պատգամավոր եւ երկրի նախագահի թեկնածու Ժաիր Բոլսոնարուն, որին մեկ շաբաթ առաջ դանակահարել էին ընտրողների հետ շփման ժամանակ, ուղարկվել է նոր վիրահատության, հայտնում է Life-ը՝ վկայակոչելով Globo հեռուստաալիքը։
Որովայնի խոռոչի համակարգչային տոմոգրաֆիայից հետո քաղաքական գործչի մոտ բորբոքում է հայտնաբերվել։ Վիրաբուժական միջամտությունը լուծել է նրա մոտ առաջացած աղիների խցանման խնդիրը։




























