Թուրքական AS TV հեռուստաալիքը տուգանել են Pink երգչուհու տեսահոլովակի ցուցադրման համար, որում «հոմոսեքսուալ բնույթի էրոտիկ պարեր» են եղել, հաղորդում է Reuters-ը:
Թուրքիայի հեռուստատեսության եւ հեռուստահեռարձակման բարձրագույն խորհուրդը հայտարարել է, որ հոմոսեքսուալ բնույթի էրոտիկ պարող կերպարները ցուցադրվել են այն ժամերին, երբ երեխաները եւ երիտասարդները կարող էին դա տեսնել եւ բացասական ազդեդցության ենթարկվել:
Հեռուստաալիքը տուգանվել է 17 հազար թուրքական լիրայով (մոտ 3 հազար դոլար):



























