«ԱրմենՏել» ՓԲԸ-ն (Beeline ապրանքանիշ) 2011թ. փետրվարի 5-ից կբացի անցումներն «Արագածոտն», «Արարատ», «Արմավիր», «Վայոց Ձոր», «Գեղարքունիք», «Կոտայք», «Լոռի», «Սյունիք», «Տավուշ» եւ «Շիրակ» մարզային սակագնային փաթեթների միջեւ: Ինչպես NEWS.am-ին տեղեկացրին «ԱրմենՏելի» հասարակայնության հետ կապերի ծառայությունում, մարզային սակագնային փաթեթների միջեւ, ինչպես նաեւ այլ սակագնային փաթեթից դեպի մարզային սակագնային փաթեթ անցման սակագինը կազմելու է 600 դրամ:

Տեղեկացնենք, որ տվյալ սակագնային փաթեթի համանուն մարզից դուրս գտնվելու դեպքում դեպի Beeline բջջային ցանց ելքային զանգի մեկ րոպեի արժեքը կկազմի 39 դրամ: