Նիկարագուայի իշխանությունները Վենեսուելա ռազմական ներխուժման հնարավորության մասին հայտարարություններից հետո պահանջում են Ամերիկյան պետությունների կազմակերպության (OAS) գլխավոր քարտուղար Լուիս Ալմագրոյի հրաժարականը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:
Ավելի վաղ, OAS-ի ղեկավարը հայտարարել էր, որ Վենեսուելայում իրավիճակը կարգավորելու համար չի կարելի բացառել գործողությունների ցանկացած տարբերակ, այդ թվում՝ ռազմական ներխուժման:
«Ալմագրոյի՝ որպես OAS-ի գլխավոր քարտուղարի հայտարարությունները խաղաղության եւ միջազգային անվտանգության լուրջ սպառնալիք են եւ միջազգային իրավունքի ամենակարեւոր սկզբունքների լուրջ խախտում: Այս հայտարարությունները վարկաբեկում են OAS-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում նրա պաշտոնավարումը, եւ նա պետք է հրաժարական տա», - ասվում է Նիկարագուայի փոխնախագահ Ռոսարիո Մուրիլոյի կողմից ընթերցված հայտարարությունում:
Վենեսուելայի փոխնախագահ Դելսի Ռոդրիգեսը ավելի վաղ հայտարարել է, որ Վենեսուելան կդիմի Միավորված ազգերի կազմակերպությանը` Ալմագրոյի հայտարարության կապակցությամբ:




























