Լարված աշխատանքային օրվանից հետո հոգնած լոնդոնցիների համար սուրճի ընդմիջման այլընտրանք է ստեղծվել՝ «քնի բոժոժներ», որտեղ կարելի է ննջել 15 ֆունտ ստերլինգով (20 դոլար), փոխանցում է Reuters–ը։

Pop & Rest սերվիսը ժամանակակից լոնդոնյան Շորդիչ շրջանում հիմնված է ճապոնական կապսուլային հյուրանոցների վրա։ Ամեն հյուրին տրամադրվում է քնի ականջակալներ եւ դիմակ։

Սերվիսի գաղափարի հեղինակները 28-ամյա Մաուրիսիո Վիլյամիսարան, իսկ Pop & Rest–ի համահիմնադիրը Յոաննա Դեմոնտան է։