ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով ԱԱԾ սահմանապահ զորքերի հրամանատար Վաղինակ Սարգսյանի պաշտոնավարման ժամկետը երկարաձգել է երեք տարի ժամկետով:

Համապատասխան հրամանագրում ասվում է.

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդ-վածի 2-րդ մասի.

Ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի հրամանատար Վաղինակ Սարգսյանի պաշտոնավարման ժամկետը երկարաձգել երեք տարի ժամկետով՝ մինչև 2021 թվականի սեպտեմբերի 30-ը»: