ԱՄՆ դաշնային պահուստային համակարգը արդարացրեց կանխատեսումները եւ տոկոսադրույքները բարձրացրեց՝ այս եւ հաջորդ տարվա համար մի փոքր բարձրացնելով տնտեսական աճի կանխատեսումները, փոխանցում է Reuters–ը։

Դրամական քաղաքականության սկզբունքների մասին հայտարարություններում, որը վերջ տվեց «խթանող» միջոցների դարաշրջանին, կարգավորիչը ինդիկատորային դրույքի՝ overnight–ի միջանցք է սահմանել 2-2,25 տոկոսի մակարդակում՝ ընդդեմ նախկին 1,75-2 տոկոսի։

ԴՊՀ–ն նախատեսում է տոկոսադրույքը եւս մեկ անգամ բարձրացնել դեկտեմբերին, այնուհետեւ եւս 3 անգամ 2019 թվականին, մեկ անգամ էլ 2020–ին։

Այսպիսով, ԴՊՀ տոկոսադրույքը կարող է հասնել մինչեւ 3,4 տոկոսի, գրեթե կես տոկոսային կետով ավելի բարձր այն մակարդակից, որը կարգավորիչը «չեզոք» է անվանում, այսինքն՝ երբ տոկոսադրույքը տնտեսությունը ո՛չ խթանում է, ո՛չ սահմանափակում։

ԴՊՀ–ն, միաժամանակ, այս տարի տնտեսական ավելի արագ աճ է սպասում՝ նախկին գնահատականի համեմատությամբ՝ պլյուս 3,1 տոկոս, եւ նվազագույնը հաջորդ 3 տարիներին չափավոր վերելքի շարունակում՝ ԱՄՆ ցածր գործազրկության եւ թիրախային 2 տոկոսի շրջանակում կայուն ինֆլյացիայի ֆոնին։ ԴՊՀ–ն հաջորդ տարի ակնկալում է ամերիկյան տնտեսության 2,5 տոկոսով աճ, իսկ 2020–ին՝ 2,0 տոկոսով, 2021–ին՝ 1,8 տոկոսով։

Կենտրոնական բանկն այս տարի արդեն երրորդ անգամ է բարձրացնում տոկոսադրույքը եւ 7 անգամ 8 եռամսյակում։