Կանադայի ապագան Ազատ առեւտրի հյուսիսամերիկյան գոտու համաձայնագրում (NAFTA) կորոշվի երկու օրվա ընթացքում, հայտնել է Մեքսիկայի էկոնոմիկայի նախարար Իլդեֆենսո Գուահարդոն, փոխանցում է kommersant.ru–ն։

Նա հայտարարել է, որ ԱՄՆ–ն ու Կանադան լուրջ ջանքեր են ձեռնարկում, որ պայմանավորվեն NAFTA–ի հարցով. «Հաջորդ 48 ժամվա ընթացքում մենք կիմանանք՝ համաձայնագրի տեսքտը կլինի՞ եռակողմ՝ Կանադայի մասնակցությամբ, թե՞ երկկողմ՝ ԱՄՆ—Մեքսիկա»,–մեջներում է Reuters–ը նախարարի խոսքը։