Չինաստանի ԿԲ–ն խոստացել է պահպանել խելամիտ եւ չեզոք դրամավարկային քաղաքականությունը եւ օգտագործել բավարար իրացվելիության ապահովման գործիքներ, քանի որ աշխարհի մեծությամբ երկրորդ տնտեսությունը գտնվում է աճող ճնշման տակ ԱՄՆ–ի դեմ առեւտրային պատերազմների պատճառով, հայտնում է Reuters–ը։

Դրամավարկային քաղաքականության կոմիտեի ամեն եռամսյակը մեկ անցկացվող նիստին Չինաստանի ժողովրդական բանկի ներկայացուցիչները հայտարարել են, որ կվերահսկեն փոխառությունների մասնաբաժնի կրճատման տեմպերը։

Չինաստանի իշխանությունները շարունակում են ուշադիր հետեւել միջազգային եւ ներքին տնտեսական միտումների փոփոխությանը եւ դրամաքանակի,վարկավորման ու սոցիալական ֆինանսավորման խելամիտ աճ ապահովել։