Քուվեյթը սեպտեմբերին մինչեւ զրոյական աստիճան նվազեցրել է նավթի մատակարարումն ԱՄՆ-ին։ Դա տեղի է ունեցել առաջին անգամ 1992թվականից ի վեր, երբ Քուվեյթը դադարեցրել էր արտահանումն՝ Իրաքի հետ հակամարտության պատճառով՝ տեղեկացնում է Bloomberg-ը։

«Իրանի դեմ պատժամիջոցները այլ արտադրողներին հնարավորություն են տալիս ավելի շատ նավթ վաճառել Ասիայում, որտեղ գներն ավելի գրավիչ են, քան ԱՄՆ-ում»,- ասում է Lipow Oil Associates-ի ղեկավար Էնդի Լիպոուն։

Bloomberg-ը նշում է, որ Քուվեյթի նավթը Ասիայում վաճառվում է բարելը 80 դոլարով, մինչդեռ ԱՄՆ-ում՝ 79 դոլարով։