ԱՄՆ առաջնորդ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ դեմոկրատները իբր ցանկանում են ԱՄՆ–ն Վենեսուելայի վերածեռլ, եւ նրանց «հանցավորության կուսակցություն» է անվանել, փոխանցում է RT–ն։

«Դեմոկրատները հանցավորության կուսակցությունից են։ Նրանք պատրաստվում են մեր փողոցները օտարերկրացի հանցագործներով լցնել»,–ասել է նա։

Թենեսիում իր ելույթի ժամանակ Թրամփը քննադատել է դեմոկրատների դիրքորոշումը ներգաղթի ու սահմանների անվտանգության հարցերով։