Աշխարհում առաջին Գարշելի սնունդի թանգարանը հոկտեմբերի 31-ին կբացվի Շվեդիայի մեծությամբ երրորդ քաղաքում՝ Մալմյոյում, հայտնում է Independent-ը՝ վկայակոչելով թանգարանի հիմնադիր Սեմյուել Վեսթին: 

Թանգարանում կցուցադրվեն ամբողջ աշխարհից «ամենաոչմիանշանակ» ճաշատեսակները՝ շնաձկան նեխած մսից սկսած, որն Իսլանդիայում դելիկատես է համարվում, մինչեւ հարավասիական գարշահոտ պտուղ դուրիանա, որը Սինգապուրում արգելված է անգամ հասարակական տրանսպորտով տեղափոխել: «Ցուցադրանմուշների» շարքում կլինեն շվեդական պահածոյացրած թթու ծովատառեխը, Պերուից տապակած ծովախոզուկը, Սարդինիայում տարածված պանիրը՝ թրթուրներով եւ ցլի սեռական օրգաններով:

Բոլոր «ցուցադրանմուշները» կպահպանվեն բժշկական անոթներում, իսկ դրանց կեսն ամեն օր կփոխվի, որը, Վեսթի խոսքով, թանգարանի համար մեծ ծախսեր է ստեղծում: Պարբերականի տեղեկություններով՝ թանգարանը բաց կլինի ընդամենը 3 ամիս՝ մինչեւ 2019 թվականի հունվարի վերջ: Մուտքի տոմսի արժեքը կկազմի 185 շվեդական կրոն (մոտ 20 դոլար), իսկ երեխաների մուտքն անվճար է: