Առաջարկված օրինագիծը հետապնդում է պետական իշխանության բարձրագույն մարմինը՝ խորհրդարանը ապօրինի գործողություններից պաշտպանելու նպատակ, որոնք դժվարացնում են իրենց բնական գործունեության իրականացումը: Հոկտեմբերի 2-ին ԱԺ նիստում ««Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրինագծի քննարկման ժամանակ այս մասին ասաց «Ծառուկյան» դաշինքի պատգամավոր, օրինագծի համահեղինակ Գեւորգ Պետրոսյանը:

«Այսինքն՝ եթե Ազգային ժողովը պետք է իրականացնի իր բնական գործունեությունը եւ դրան ինչ-որ կերպ խանգարում են, ապա մենք, ըստ էության, պետք է ապահովենք նրա աշխատանքի անվտանգությունը: Ինչի՞ց վերցրիք, որ սա կապված է վարչապետի հայտարարության հետ: Երկրորդ անհանգստացնող հանգամանքը: Նույնիսկ եթե մենք պայմանականորեն ընդունենք, որ սա կապված է առաջիկա որեւիցե միջադեպի հետ, ապա խոսքը վերաբերում է ոչ թե հակասահմանադրական մեթոդներին, ինչպես փորձում են ներկայացնել ոմանք, այլ ԱԺ օրինական գործունեությանը նպաստելուն»,- շեշտեց Պետրոսյանը:

Նշենք, որ օրինագծով նախատեսվում է ԱԺ-ը ցրելու անթույլատրելիություն այնպիսի իրավիճակ առաջանալու դեպքում, երբ խորհրդարանը ստիպված կլինի երկրորդ անգամ ընտրել երկրի վարչապետ, եւ քվեարկության օրը ինչ-որ հանգամանքների պատճառով քվեարկության գործընթացը կդժվարանա (օրինակ՝ ԱԺ աշխատանքն արգելափակելու):