Դատարանի որոշմամբ, Բրիտանիայի քաղաքացուն պաշտոնապես արգելվել է զբաղվել սեքսով, քանի որ նրա մտավոր զարգացման գործակիցը (IQ) կազմում է ընդամենը 48 բալ:

Այս գործը քննել է հատուկ դատարանը, որը զբաղվում է հատկապես մտավոր ոչ լիարժեք մարդկանցով: Բոլոր դատավարություններն այստեղ ընթանում են դռնփակ:

Դատավորը քննել է Ալան անունով քաղաքացու դիմումը, ով 2009-ի հունիսից գտնվում է տեղի իշխանությունների ուշադիր հսկողության ներքո:

Դատարանը որոշել է, որ տղամարդը չափից ավելի բարձր սեքսուալ ակտիվություն է դրսեւորում, սակայն չի հասկանում սեքսի բնույթը եւ չի գիտակցում սեքսով զբաղվելու հետեւանքները: Այսպես, Ալանի կարծիքով, երեխաներին բերում է արագիլը, կամ էլ նրանց գտնում են թփերի տակից, իսկ սեքսը կարող է հանգեցնել մարմնի վրա կորյակների առաջացման:

Սկզբում պաշտպանությունն առաջարկել է Ալանին սեքսի վերաբերյալ դասընթացներ կազմակերպել, սակայն դատարանը մերժել է այդ միջնորդությունը, որոշելով միայն սեքսուայ գիտելիքների կուրս անցկացնել (այսինքն առանց պրակտիկայի):

Հատկանշական է, որ ինտելեկտուալ զարգացման գործակիցը 50 բալից ցածր է աշխարհի բնակչության 10 տոկոսի մոտ, իսկ Բրիտանիայում նման մարդկանց թիվը 4 մլն է: