ՀՀ նախագահի խորհրդական, քաղաքագետ Թեւան Պողոսյանն Facebook-ի իր էջում գրել է.
«Բանակցություններ... Բանակցեք տղերք, ձեր ցավը տանեմ:
Դուխով»:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ ԱԺ-ն այսօր ընդունել է «ԱԺ կանոնակարգ» օրենքի փոփոխությունները, որը, ըստ «Ելք»-ի պատգամավորների թույլ կտա խափանել արտահերթ ընտրությունների անցկացումը՝ վարչապետի հրաժարականից հետո:
Դրանից հետո ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կոչով քաղաքացիները հավաքվել են ԱԺ շենքի մոտ եւ շրջափակել շենքը: Այս պահին Փաշինյանը ԱԺ շենքում է, բանակցում է քաղաքական ուժերի հետ:




























